Հարգելի՛ ընկերներ, թշնամիներ, ընթերցողներ, գործընկերներ, Վահանի հարազատներ: Ժամանա՛կն է: Դուք պետք է տեղ գտնեք Վահանի մասին գրքի մեջ: Ես հիմա նրա մասին գիրք եմ պատրաստում: Ես արդեն տպավորություններ եմ հավաքել Վահանի հետ հանդիպումներից ` որպես նկարչի, հայի, մարդու, երաժշտի, տղամարդու, փիլսոփայի, իմաստունի և հումորիստի մասին:
Շնորհակալություն Մատվեյ Վայսբերգին, Հարություն Խաչատրյանին, Ալեքսանդր Դորմիդոնտովին, Արարատ Ահնազարովին, Անդրեյ Տանցիրեվին, Վլադիմիր Նաումցին, Օլեգ Գուբարին, Վլադիմիր Ժումկովին, Սիմյոն Սիմյոնիխինին և … հերթում ևս 20 մարդ կա, որոնցից յուրաքանչյուրի հետ շփումը պետք է լրացնի պակասող էջերը: Ցավոք, ես չեմ ճանաչում այն բոլոր մարդկանց, ում հետ Վահանը շփվել է. նրանք այնքա ՜ն շատ են, և յուրաքանչյուրի Վահանը իր որոշակի հետքն է թողել. պատմե՛ք նրա մասին:
Ակնկալում եմ ինձ համար նոր ծանոթություններ և բացահայտումներ: