Անհայտության մեջ ընկղմվել ցուցահանդես «Հանդիպում»

26.08.16, Մատվեյ Վայսբերգ

Անհայտության մեջ ընկղմվել,

Եւ յուր քայլերը թաքցնել,

Ինչպես տեղանք է թաքնվում,

Եւ մշուշում չի երեւում։

 

Բարե՛ւձեզ, պարոն Գոգեն

 

Հանդիպում Վահանի հետ։

Իմ առաջին հանդիպումը նկարիչ Վահանի հետ տեղի է ունեցել առնվազն 30 տարի առաջ, 1987 թվականին Օդեսայի Քաղաքային այգում։

Համարյա 10 տարի առաջ՝ 2006 թվականին Վահան Անանյանը վախճանվեց։

Երբ 20 տարիների ընթացքում, թեկուզ եւ ընդմիջումներով, շփվում ես Վահանի նման նկարչի հետ, թվում է, որ իրեն պետք է ճանաչի ամբողջ աշխարհը։

Պարզվում է այդպես չէ։

Իր հարազատ Հայաստանում, եթե նույնիսկ ճանաչում եւ հիշում են, ապա որեւէ կերպ դա չեն դրսեւորում; նրա անունը Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի կամ Մինաս Ավետիսյանի նման չեն փառաբանում։

Իր համարյա հարազատ Օդեսայում իր աշխատանքները նույնիսկ նոնկոնֆորմիստների ցուցահանդեսում տեղ չեն գտնում, թեեւ դժվար է պատկերացնել ավելի ոչ կոնֆորմիստ նկարիչ։

Տալլինում, որտեղ նա երկար տարիներ ապրում եւ աշխատում էր, միայն ընկերներն են նրա մասին հիշում։

Դա առավել եւս տարօրինակ է, որովհետեւ համարյա բոլորը, ով նրա հետ անմիջականորեն ծանոթ էին կամ գիտեն նրա նկարները, համոզված են նրա տաղանդի արտասովորության եւ ստեղծագործությունների հանճարեղության մեջ։

Կիեւը՝ այն քաղաքը, որտեղ նա ճամփորդում էր, նրա մահից 10 տարի անց «Դուկատ» պատկերասրահում «Հանդիպում» սիմվոլիկ անվանմամբ նրա նկարների եւ փողոցային դիմանկարների ցուցահանդեսով բացում է նկարիչ Վահան Անանյանի Úrbi et órbi –ն։

Ինձ համար նրա ստեղծագործությունը պայմանականորեն բաժանվում է երկու հիմնական ժամանակաշրջանների։ մինչեւ 1995 թվականը եւ դրանից հետո։

Այդպիսի ժամանակային բաժանումը պայմանավորված է նրանով, որ 1995 թվականին Վահանը սարսափելի գանգուղեղային վնասվածք ստացավ եւ հրաշքով կենդանի մնաց։ Մինչեւ 95 թվականի շրջանի իր աշխատանքների երկաթե կարծր գրաֆիկականությանը փոխարինեց իր ստեղծոգործության բոլոր ժամանակաշրջանների համար իրեն բնորոշ ներկապնակի աստիճանական նուրբ տոնայնությունը՝ գերակշռող կարմիր, շագանակագույն, սպիտակ, բայց միշտ ջերմ գունային շեշտերով։

Իր աշխատանքներում ընդմիշտ մնաց, ինչպես ինքն էր արտահայտվում՝ «սրբապատկերի պահը», որովհետեւ եթե ժամանակակից սրբանկարչություն գոյություն ունի, ապա դա հենց դա է, որ կա՝ իր ամենաուժեղ, խորը եւ լիարժեք արտահայտմամբ։ Մեծ նկարչի աշխատանքների նկարագրությունը անշնորհակալ գործ է, հատկապես այն ժամանակ, երբ կարելի է դրանք տեսնել եւ այսպիսով իրագործել հեղինակի հետ հանդիպումը, որովհետու գեղանկարչությունը միշտ էլ ժամանակի մեջ անմիջական պատգամ է մեզ՝ իրեն վերապրածներիս, եւ մեր հետնորդներին, ովքեր կվերապրեն մեզ։

Նկարիչը չկա, իսկ նրա նկարները ասում են մեզ։

Ինչպես Վահանն ասաց, երբ ես հարցրեցի նրա աշխատանքների ճակատագրի մասին․

-Նկարը բուլկի չէ, չես կարող անմնացորդ ուտել։

 

  • Բարե՛ւձեզ, պարոն Վահան

 

Մատվեյ Վայսբերգ, նկարիչ

 

26 օգոստոսի 2016 թվական