«Լույսի նշույլ» հետմահու ցուցահանդեսն իր նշանակությամբ հավասարը չունի, քանի որ Օդեսայում առաջին անգամ ներկայացվեցին Թալինում գտնվելու տարիներին արված աշխատանքները` վերջին տարիներին Օդեսայում ծնված ստեղծագործությունների հետ միասին: Այս ցուցահանդեսի շնորհիվ շատ օդեսացիներ բացահայտեցին Վահան Անանյանին: Ներկայացված աշխատանքների մեծ մասը դժվար թե շուտով հասանելի լինի Օդեսայի հասարակությանը, որովհետև հենց այդ` 2007 թ. դրանք ուղարկվեցին նկարչի հայրենիք` Երևան, նրա ընտանիքին: Այդ ցուցադրությունը ճանաչվեց լավագույնը 2007 թ. today.od.ua կայքում ընթերցողների ձայներով և պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ: