2016 թ. սեպտեմբերի 6-ին Դուկատ պատկերասրահում բացվեց Վահան Անանյանի «Հանդիպում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Վահան Անանյանն արտասովոր կերպար է ոչ միայն իր ժամանակների համար, այլև ուկրաինական արվեստի համար ընդհանուր առմամբ: Դուկատ պատկերասրահում Կիևում առաջին անգամ ներկայացվեցին ուկրաինական արվեստի պատմության մեջ անարդարացիորեն մոռացության մատնված նկարչի ավելի քան 50 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: «Հանդիպում» ցուցահանդեսը վճռական փորձ էր լրացնելու բաց թողածը, կրկին բացահայտելու թերագնահատված վարպետին, ում տաղանդն ու արտասովորությունը այնքա ՜ն շատ էր կյանքում առանձնացնում Անանյանին: Իր ստեղծագործության մեջ նկարչին հաջողվել է չկորչել ոճերի բազմազանության և իր ժամանակի հոսանքի մեջ, այլ զբաղեցնել յուրահատուկ և անկրկնելի տեղ: