Նկարիչ Մատվեյ Վայսբերգը` Վահանի մասին

22.06.17, Նկարիչ Մատվեյ Վայսբերգը

Ինչպես ես ծանոթացա Վահանի եւ Կնոպի հետ։

 

1987 թվականին Օդեսայում Քաղաքային այգում դիմանկարներ էի նկարում։

Ինձ մոտեցավ ցածրահասակ մորուքավոր մի մարդ, նայեց դիմանկարները եւ ասաց.

- Դուք երեւի հանճա՞ր եք։ Ես էլ եմ հանճար, իմ անունն է Ալեքսանդր Կնոպ։ Ի՞նչ արժե ձեր դիմանկարը:

Ես ասացի, որ հինգ ռուբլի, նա պատասխանեց, որ միեւնույն է իր մոտ փող չկա, ես էլ իրեն պատասխանեցի, որ պետք էլ չի, ես իրեն այսպես էլ կնկարեմ։

Եվ նկարեցի։

Նա վերցրեց դիմանկարը, փաթաթեց խողովակաձեւ եւ փախավ։ Արդեն պատրաստվում էի գնալ, երբ Քաղաքային այգում հայտնվեցին Օդեսայի ծերունիները կիթառով եւ այլնով, եւ սկսեցի ջերմեռանդորեն նկարել նրանց։

Հանկարծ հայտնվեց իմ նոր ծանոթը։ Նա Լյոշա պապիկից վերցրեց ջութակը ե

ւ սկսեց նվագել։

Մարկ Շագալի ստվերն ընկավ ինձ վրա։  Ինձ թվաց, որ այս ջութակահարը հաղթահարում է երկրի ձգողականությունը։

Ես նկարում էի։

Նա նկատեց, խլեց նկարը եւ այն ցույց տվեց փառահեղ տեսք ունեցող մի մարդու, ով մինչ այդ հայտնվել էր Քաղաքային այգում։ Նա բացարձակ ճաղատ էր, ամբողջությամբ պատված էր թալիսմաններով, թղթի մի ամբողջ կույտով եւ մեծ քանակությամբ պաստելով։ Մենք արդեն շուտվանից էինք իրար զննում։

-Դու մեր եղբա՜յրն ես - ասաց Վահանը, իսկ դա ինքն էր – եւ գրկեց ինձ։

Հետո, արդեն գիշերը Քաղաքային այգու տաղավարում նա նկարում էր իմ դիմանկարը։ Այն պահպանվել է ինձ մոտ եւ ես մի օր այն ձեզ ցույց կտամ։

 

Ոճի մասին։

 

1987 թվականին Օդեսայում Քաղաքային այգում մենք Վահանի հետ դիմանկարներ էինք նկարում։

Մոտեցած տիկինը հետաքրքրվեց, թե նկարչության այս ոճն ինչպես է կոչվում։

Պետք է ասել, որ այն ժամանակ մենք Օդեսայում այսպիսի կանոն ունեինք` 1 ռուբլի սուր խոսքի համար.

Դե,- մտածեցի,- հիմա կվաստակեմ

- Վահանիզմ,- ասացի։

- Իրականում իմ ազգանումը Անանյան է,- պատասխանեց Վահին։ (Այն ժամանակ դեռ չգիտեի իր ազգանունը)։

Ես լուռ տվեցի նրան երկու ռուբլի։

P.S. Միշտ պատմում եմ այս դեպքը, երբ հարցնում են, թե այս ոճն ինչպես է կոչվում։

 

Կյանքի կանոններ

 

Մի անգամ Վահանին հյուր կանչեցին։ Նա սկսեց ինձ էլ իր հետ քարշ տալ։ Իմ այն առարկությանը, թե ախր անհարմար է, այդ մարդիկ ինձ չեն ճանաչում, պատասխանեց, որ եթե նա ինչ-որ տեղ չի կարող ընկերոջ հետ գնալ, ապա էլ որ գրողի համար է պետք այնտեղ գնալ։

Ես դա դարձրեցի կյանքի կանոն։

Իհարկե ոչ առանց բացառության։

1987 թվականին պատահեց այնպես, որ մենք Վահանի հետ դիմանկարներ նկարեցինք Մոսկվայի Նովի Արբատում։

Պատահական մի դիտորդ Վահանի աշխատանքները համեմատեց Մատիսի հետ։

  • Ո՞վ է Մատիսը – բղավեց Վահանը – Ես ոչ մի Մատիս էլ չե՛մ ճանաչում։ Լա՜վ տղա էր Մատիսը։ Ես Կիլպ Վահանն եմ։ Դիակասերնե՛ր։ Նեկրոֆիլներ։ Սիրե՛ք կենդանի մարդկանց։

Ներքին բովանդակության տեսանկյունից նրաՃառը նման էր Խլեբնիկովի մասին Մայակովսկու հոդվածին․

«…Ի վերջո ե՞րբ կավարտվի հետմահու բուժումների կատակերգությունը։ Որտե՞ղ էին գրողները, երբ կենդանի Խլեբնիկովը, քննադատությամբ թուքումրված, կենդանի քայլում էր Ռուսաստանով։ Ես գիտեմ կենդանի մարդկանց, որոնք գուցե Խլեբնիկովին հավասար չեն, բայց հավասար ավարտի են սպասում։ Թողե՛ք վերջապես հարուրամյա հոբելյանների ակնածանքը, հետմահու հրատարակություններով պաշտամունքը։ Հոդվածները կենդանի մարդկա՛նց։ Հացը կենդանի մարդկա՛նց։ Թուղթը կենդանի մարդկա՛նց։»

Բոլորին է վերաբերվում։

 

Վահանը 1992-ին կամ 93-ին եկավ Կիեւ։

Սկզբում ապրում էր իմ տանը, բայց իմ մայրը (իսկ Շելլա Մաթեւոսովնան, ինչպես Վահանն էր նրան անվանում, համարյա թե միակ մարդն էր, ումից նա վախենում էր) մի քանի շաբաթից չդիմացավ կրքերի այդ հրաբխին։ Վահանը սկսեց ապրել Բորշյագովկա փողոցում, Կատյա Դեմչուկի եւ Անդրեյ Մոկրոուսովի մոտ, որոնք սիրահարված էին նրա նկարչությանն ու անսանձ խառնվածքին եւ վարձակալում էին իրենց ընկերների բնակարանը։

Մի երկու ամիս անց ես նրան ճանապարհում էի կայարան։

Այն ժամանակ նա իրենից հետո ավերակներ էր թողնում։ Եւ իհարկե նկարներ։

Ի լրումն ամենի՝ նա կենդանի մուկ բերեց Բորշյագովկայի փողոցի բնակարան։

Մի անգամ ես նրան դեկաբրիստ Լունինից մեջբերեցի. «Չի կարելի շատ խիստ փորձել յուր ընկերներին»։

Բայց այդ շրջանում Վահանը բոլորին էր փորձում կոտրել։

Դա ոչ թե պարզապես ծանր էր, այլ երբեմն անտանելի էր։

Շատ ժամանակ անց նա ինձ ասաց.

- Եթե ես այլեւս մարդկանց համար լարվածություն չեմ առաջացնում, երեւի մահացել եմ։

Եւ ժպտաց։

Բայց սա արդեն ուրիշ Վահան ասաց, Վահանը իր համար բեկումնային եւ սարսափելի 1995 թվականից հետո։

 

1995

 

Այս պատմությունը, ի տարբերություն իր բազմաթիվ այլ պատմությունների, ես Վահանից միայն մի անգամ եմ լսել։

Վահանը ամբողջ երեկո խմում էր ինչ-որ մեկի հետ, ում անունն այդպես էլ չտվեց, Գավաննայի փողոցի սրճարանում, որտեղ իրեն բոլորը ճանաչում էին, օղի խմեցնում եւ սիրած «յաիշնիցա» կերակրում։ Ցուրտ էր, հեռանալու ժամանակն էր։ Գավաթակիցը Վահանին խնդրեց իրեն տուն ուղեկցել։ Վահանը իրեն տաքսու փող արաջարկեց, նա հրաժարվեց, ասաց, որ ոտքերը չեն քայլում։ Ապա Վահանը նրան իր մեջքին բարձեց եւ գնաց այնտեղ, ուր մատնանշում էր մեջքի հետեւում նստած մարդը։ - Երեւի նրանք ինչ-որ բան էին լցրել իմ օղու մեջ, - ասում էր Վահանը։ Ես իր հետ տարբեր իրավիճակներում եմ եղել եւ կարող եմ ասել, որ մարդկանց այդպիսի պարզ ըմբռնում, նրանց արարքների կանխատեսում, ինչպես Վահանն էր ասում, այդպիսի «վայրկենաբեր» հակազդեցություն տարբեր, այդ թվում էքստրեմալ իրավիճակներին որեւէ մեկի մոտ չեմ հանդիպել։ Միանգամայն հավանական է, որ Վահանի բաժակի մեջ իսկապես ինչ-որ բան էին լցրել։ Նրանք խորացան ինչ-որ խուլ բակերի մեջ։ Երբ Վահանը վերջապես հասկացավ, որ անազնիվ գործ է արվում, իր վրա նստած մարդը խողովակի մի կտորով հարվածեց նրա ծոծրակին։ Վահանը ուշքի եկավ, երբ անօթևանները փորձում էին վրայից հանել կաշվե բաճկոնը։ Նա մնաց առանց փողի, առանց էստոնական կացությամբ անձնագրի։ Նա վեր կացավ եւ գնաց տուն։ Այնտեղ նա իրեն ավելի վատ զգաց ու զանգահարեց Կնոպին, նա էլ շտապօգնություն կանչեց եւ Վահանին վերջապես հիվանդանոց տարան։ Նա գանգոսկրի կամարի հիմքի կոտրվածք եւ հսկայական հեմատոմա ուներ, որը, ինչպես իրեն ասացին, ցուրտ լինելու պատճարով մակարդվել էր։ Հավանաբար, դա իրեն փրկեց։ Մի քանի օր անց կինը եկավ հիվանդանոց ապահարզան խնդրելու։ Վահանը ասաց նրան. - Ավելի լավ է այրի մնաս, քան քած։ Նա չէր կորցրել մտքի հստակությունն ու ձեւակերպումների համառոտությունը։ Հետո գանգի դրենաժով նա հեռացավ հիվանդանոցից։ Նա զրկվեց առողջությունից, ընտանիքից, հետագյում նորից էր սովորում նկարել։ 1995 թվականի ձմեռն եր։

 

«Գիսաստղիգինի»

 

Վահանը եկել էր «Գիսաստղիգինի» իմ ցուցահանդեսին, որը ցուցադրվում էր 1998 թվականին Ազգային թանգարանում։

Հեյլ-Բոպպի գիսաստղը փայլում էր երկնքում թանգարանի վերեւում։

Իմ աշխատանքներում գիսաստղերը ծածանում էին իրենց երկար պոչերը։

(Գիսաստղը ես սկսել էի նկարել նրա հայտնվելուց շատ ավելի առաջ՝ 1995 թվականին, երբ վերընթերցում էի «Պատերազմն ու խաղաղությունը»)։

Վահանը մեկ օր ուշացավ ցուցահանդեսից եւ ես աշխատանքները իրեն ցույց էի տալիս կիսանկուղային արվեստանոցում, որը վարձակալում էի Տոլստոյի փողոցի, կարծես 15 տանը։ Վահանը սարսափելի էր։ Երեք տարի առաջ խողովակով գլուխը ջնջխել էին, նա հրաշքով էր կենդանի մնացել։ Նա Օթելլոյի նման սեւ էր, դանդաղ էր քայլում՝ փայտին հենվելով եւ ծանր հեւում էր։ Իմ այն հարցին, թե արդյո՞ք նկարում է, պատասխանեց, որ այնտեղ, որտեղ ապրում է, կարելի է միայն ձմեռել։

Նա ուշադիր նայեց իմ նկարները եւ ասաց.

- Քո նկարներից յուրաքանչյուրի մեջ նորություն կա։

Իմ նկարչության մասին ավելի լավ գնահատական չէի լսել։

Հետո մենք Վալերա Սոբոլեւսկու եւ Իրինայի հետ նրան ճանապարհում էինք կայարան։ Խնդրեց, որ ճանապարհի համար իրեն երկու շիշ օղի գնենք, որովհետեւ, իր խոսքերով, առանց դրա չէր կարողանում քնել։

Անընդհատ ասում էր.

-Չեմ կարողանում հասկանալ, թե Կնոպը ի՞նչ կեղտոտություն է արել ինձ։

Երբ պլացքարտում տոմսը ներկայացրեց ուղեկցողին, նա իրենից հաշմանդամի վկայական պահանջեց։ Տոմսը Կնոպն էր Օդեսայում նրա համար գնել՝ իր անունով եւ գժի վկայականով։

Երբեք Վահանին այդքան անտրտունջ չէի տեսել։ Նա լուռ շրջվեց եւ սկսեց դուրս գալ վագոնից։ Երկու վայրկյանում մենք Վալերկայի հետ, առանց պայմանավորվելու, կաշառեցինք ուղեկցողին եւ Վահանին իր տեղը վերադարձրեցինք։

Գնացքը Վահանի հետ շարժվեց, կառամատույցը մեզ հետ մնաց։

 

Սպիտակ դագաղ եւ խաչքար Օդեսայի 2-րդ գերեզմանոցում

 

Կյանքի վերջին վեց տարիները Վահանի համար «հաջողդասավորվեցին». նա ծանոթացավ եւ ընկերացավ, ինչպես ինքն էր կոչում,  «մատուշկայի» եւ «բատյուշկայի»՝ հայր Անատոլիի եւ Ալյոնա Ռիմկոյի հետ։

Այդ մարդիկ Վահանի բոլոր կենցաղային հոգսերը իրենց վրա վերցրեցին, իսկ Ալյոնան՝ «Մատուշկան» ընդհանրապես դարձավ նրա բարի հրեշտակը, զբաղվում էր նրա բոլոր պրակտիկ գործերով, Տոլստոյի փողոցի վրա նրա համար արվեստանոց վարձակալեց, որտեղ նա ապրում եւ նկարում էր մինչեւ իր ամենավերջին օրը։

«Շահում է նա, ով շատ է աշխատում»- ասում էր ինձ Վահանը։

Եվ նա աշխատում էր, զգալով, որ իր տարիները, հետո ամիսները, իսկ հետո օրերը հաշված են։ Իր հիվանդությունը սրանում եր եւ նա գնաց, ինչպես ինքն ասաց «մեռնելու»  հայրենիք, Երեւան։ Բուժման համար Ալյոնան էր վճարում, համարյա ամեն օր փող էր ուղարկում Հայաստան։ Այնտեղ ինչ-որ բան այնպես չստացվեց, Վահանը իրեն հատուկ ոճով հայտնեց, որ այս քաղաքւմ մարդավարի մեռնել չի լինում եւ վերադարձավ Օդեսա։

Օդեսայի օդը բարենպաստ ազդեց Վահանի վրա, իրեն ավելի լավ զգաց։ 2006 թվականի աշնան սկզբին Վահանը եկավ Կիեւ, ինչպես հետո հասկացանք՝ հրաժեշտ տալու։ Վահանը համարյա իր բոլոր կիեւյան ընկերներին հավաքել էր Վալերա եւ Տանյա Սոբոլեւսկիների տանը։

Վահանը ուրախ էր, ինքն էր խորոված անում, խորոված բանջարեղեն էր ուտում։ Այն ժամանակ մեզ բոլորիս թվաց, որ բժիշկների օրհասական կանխատեսումը առնվազն հետաձգվել է։ Դրանից հետո նա կատարեց իր վերջին սխրագործությունը. գնաց Տալլին եւ այնտեղից բերեց իր աշխատանքները՝ մոտ հարյուր նկար։ Մինչեւ վերջին օրը նա վերանորոգում էր դրանք, քաշում էր ենթաշրջանակների վրա, պատրաստվում էր ցուցահանդեսին, որը Ալյոնա Ռիմկոյի ջանքերով կայացավ արդեն նրա մահից հետո Պուշկինի փողոցի վրա գտնվող Արեւմտյան եւ Արեւելյան արվեստի Օդեսայի թանգարանում։

2006 թվականի դեկտեմբերի 18-ին զանգահարեց Ալյոնան եւ ասաց, որ Վահանը վախճանվել է։ Մենք Սոբոլեւսկիների հետ գնացինք թաղման։

Վահանին թաղում էին բռնակներով պիժոնային ոսկեջրած սպիտակ դագաղում, որից հրաժարվել էին ինչ-որ մաֆիոզներ, իսկ նրա՝ նույնիսկ մահից հետո հսկա մարմինը ուրիշ դագաղների մեջ չէր տեղավորվում։ Նույնիսկ նրա թաղմանը չխուսափեցինք արկածներից ու աներեւակայելի զուգադիպություններից։

Հայր Անատոլին հոգեհանգստի աղոթք կարդաց, շատ էր խոսում հանգուցյալի մեղսականության մասին։

Իմ գրպանում չգիտես թե որտեղից ենթաշրջանակի մի սեպիկ էր մնացել։ Երբ Վահանին հրաժեշտ էի տալիս, այն դրեցի դագաղի մեջ։ Սպիտակ դագաղը մտավ բացված պորտալ եւ կրակի լեզուները պատեցին այն։ Հոգեհացը «Կլարաբարա» ռեստորանում էր, Վահանի համար այդքան հարազատ Քաղաքային այգում։

Վերադարձին գնացքում կինս զանգահարեց եւ ասաց, որ նախորդ օրը ցերեկը մահացել է իր մայրը, իմ զոքանչը՝ հիշատակը վառ Վալենտինա Գրիգերեւնան։

Այսպիսով էլ եկա Կիեւ։

Վահանի գերեզմանի վրա Ալյոնան խաչքարի տեսքով քար դրեց, որը Վահանի քույրը՝ Սվետլանան էր բերել Հայաստանից։